«Վարդարը»` չեմպիոն, Համարձումյանը՝ գոլի հեղինակ
Սպորտ
Մակեդոնիայի առաջնության նախավերջին տուրում «Վարդարը» տնային խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Սկոպյեի» դարպասը և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճել չեմպիոնի կոչումը:
Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համարձումյանը:
Խաղից հետո մեր ֆուտբոլիստը նշել է. «Հաշվի առնելով, թե ինչպես խաղացինք ողջ մրցաշրջանում, կարծում եմ՝ արժանի ենք տիտղոս նվաճելուն: Բոլոր խփված գոլերի համար, այդ թվում նաև այսօրվա գոլի համար, շնորհակալ եմ թիմակիցներիս»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու