Պլատինին հայտարարեց պաշտոնը լքելու մասին, CAS-ը կրճատեց պատժաչափը
Սպորտ
CAS-ը (սպորտային արբիտրաժային դատարանը) ուսումնասիրել է Միշել Պլատինին 6 տարով ֆուտբոլային գործունեության իրավունքից զրկելու որոշման բողոքարկումը:
Դատարանը որոշում է կայացրել կրճատել պատժի չափը՝ 6 տարվա փոխարեն սահմանելով 4 տարի ժամկետ:
Պլատինին հայտարարել է, որ հիասթափված է այս որոշման համար և կլքի իր պաշտոնը կառույցի հաջորդ կոնգրեսի ժամանակ՝ հավելելով, որ կշարունակի պաշտպանել իր իրավունքները: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Հիշեցնենք, որ Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին ֆուտբոլային գործունեությունից հեռացվել էին, քանի որ Բլատերը 2011թ. Պլատինիին անօրինական ճանապարհով 2 միլիոն շվեյցարական ֆրանկ էր տրամադրել ՖԻՖԱ-ի ֆինանսական միջոցներից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու