ԱրմԹեք Կոնգրես 2011 համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում
Վերջին լուրեր
Համաժողովը կանցկացվի Երևանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այսօր բացման արարողության ժամանակ ներկա էր նաև ՀՀ վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը: ԱրմԹեք Կոնգրես 2011 համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Սինոփսիս Արմենիա ընկերության, Վիասֆեր Տեխնոպարկի, Հայկական Զարգացման Գործակալության, ՏՏ Ձեռնարկությունների Միության և Յունիքոմփ ընկերության աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: ԱրմԹեք Կոնգրես 2011-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց: ԱրմԹեք Կոնգրես 2011 համաժողովին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կորպորացիաների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)