Նոր քաղաքական հեռանկարներ
Վերջին լուրեր
Ատոմային և էներգետիկ արդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության առաջարկը բավականին լուրջ էր: Դա ռազմավարական կարևոր քայլ է: Նման առաջարկ Հայաստանը ստացել է նաև Ռուսաստանից: Այս առաջարկը մեզ համար լայն հեռանկարներ կբացի մեր արտաքին քաղաքականության մեջ. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դիվանագետ Արման Նավասարդյանը:
Համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի նման հզոր պետության հետ Հայաստանին մանևրելու հնարավորության կտա իր բոլոր հարևանների հետ: Այդ պարագայում ավելի հեշտ կլինի միջազգային քաղաքական ասպարեզում մեր քաղաքական կշիռն ավելի ազդեցիկ դարձնելը: Այս համագործակցությունը յուրօրինակ հավասարակշռող ազդեցություն կունենա: Շրջափակման մեջ գտնվող երկրի, տվյալ դեպքում Հայաստանի հետ համագործակցությունը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ իր առավելություններն ունի. նշեց Նավասարդյանը: Վերջինս, սակայն, համոզված չէ, Սարկոզիի խոսքերը կյանքի կկոչվեն, թե ոչ, բայց նա համզոված է, որ ամեն ինչ պետք է անել այդ արդյունքին հասնելու համար, քանի որ դա մեր պետական շահերից է բխում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)