Վթար տեղի չի ունեցել, վիրավոր չկա. Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը:
Ըստ տեղեկությունների` կա 26 վիրավոր զինվոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ