Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին' ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Եղեգնաձորի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ