Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը 

Մարզպետը ոսպի ու լոբու հույսին է մնացել…

Վերլուծական

Ինչերի ասես, որ ականատես չես դառնա նախընտրական այս շրջանում. այն, ինչն ուղղակի անհնար էր պատկերացնել, այն ինչ ֆանտաստիկ էր թվում, այս շրջանում միանգամայն հնարավոր է դառնում: Բայց ասել, թե գործադրվող «տրյուկները» լիովին օտար են մեր իրականությանը, կամ դրանց հեղինակները շարունակաբար հեծանիվ են հորինում, սուտ կլիներ, քանի որ այս շրջանում տեղի է ունենում լոկ մեկ բան. այն բոլոր թերություններն ու չարաշահումները, որոնք մշտապես բնորոշ են եղել համակարգին, այս օրերին է՛լ ավելի մեծ սրությամբ են արտահայտվում ու ընդգծվում:

Չնայած ընտրությունների բուն օրը դեռևս թվում է հեռու, բայց արդեն իսկ կարելի է ասել, հետևելով կոնկրետ գործընթացներին, որ ոչինչ ընտրությունների անցկացման որակի վրա այնքան մեծ բացասական հետք չի թողնելու, որքան ռեյտինգային ընտրակարգը. արվում է հնարավոր ամեն բան՝ ցանկալի արդյունք գրանցելու համար:

Այսպես. բանից պարզվում է՝ կրքերը սկսել են թեժանալ նաև Տավուշի մարզում: Իսկ կրքեր թեժացնողը, պարզվում է, հենց մարզպետն է՝ Հովիկ Աբովյանն, ով ջանք ու եռանդ չի խնայում՝ սեփական ընկերոջը, մտերիմին՝ պատգամավոր դարձնելու համար: Իր այդ մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Աբովյանը, պարզվում է, մի շատ հետաքրքրական նորարարության է դիմել, եթե, իհարկե, կարելի է քայլն այդ՝ այդպիսին համարել, ու կատարել է նշանակում, որը, բացի ապշանքից, այլ զգացողություն չի առաջացնում. իր նախկին խորհրդական Անդրանիկ Շառյանին նշանակել է սոցիալական աջակցության Բերդի տարածքային գործակալության (ՍԱՏԳ) պետ:

Թե ինչ նպատակներով է Աբովյանն այս հապճեպ որոշումը կայացրել, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. չտեսնել այստեղ նախընտրական կրքեր, չտեսնել այս որոշման մեջ հստակ մտադրություն՝ բոլոր թույլատրելի կամ անթույլատրելի միջոցներով ձայներ ապահովելու իր նախընտրած թեկնածուի՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի օգտին, պարզապես աններելի կուրություն կլիներ: Ամեն ինչ շատ հստակ է. նա է ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունենալու, ում թիմն ամենից առատաձեռնը կգտնվի ու քաղաքացիների ձայների դիմաց համապատասխան չափի ընտրակաշառք կբաժանի: Իհարկե, այս պարագայում կարող է և ընտրակաշառքի տեսքն ու ձևը մի փոքր տարբեր լինել թղթադրամներից, ասենք՝ 20000-անոցի փոխարեն մի քանի կիլոգրամ լոբի կամ ոսպ բաժանեն ու այդքանով ազատեն իրենց բազմազբաղ գլուխները, բայց այն, որ դրանից խնդրի էությունը ոչ միայն չի փոխվում, այլև է՛լ ավելի այլասերված դրսևորում է ստանում, փաստ է: Հասկանալի է, չէ՞, թե Տավուշում լոբի բաժանողի դերում այս անգամ ով է հանդես գալու. դե, իհա՛րկե՝ Հովիկ Աբովյանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Բերդի «փարոսի պետը», ինչի համար էլ նրան վստահել են այդ գերկարևոր առաքելությունը՝ նախընտրական այս շրջանոմ լինել «փարոսի պետ»:

Այստեղ, սակայն, մեկ հետաքրքրական հարց է առաջանում. ասենք, եթե բերդցիները կամ թեկուզ նրանց մի մասն՝ առավել անապահովները, որոշեն՝ այս անգամ, ինչ էլ լինի՝ սեփական համոզմունքներին համապատասխան քվեարկել ու քաղաքացիական արիություն դրսևորել, ի՞նչ են անելու մարզպետ Աբովյանի թիմակիցներն, ինչպե՞ս են հակազդելու: Ենթադրելի է, որ լոբուց ու ոսպից կզրկեն «անհնազանդ» քաքացիներին՝ այդպիսով, իբր, պատժելով անկախ մտածելակերպ ունեցողներին: Կարծում եք՝ չափազանցությո՞ւն է ասվածը. շուրջբոլո՛րը նայեք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ
Ամենադիտված