Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ռեյտինգային թեժ կրքեր` Շիրակի մարզում…

Վերլուծական

Թե ինչ կտա ռեյտինգային ընտրակարգը Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը, միգուցե ժամանակը ցույց տա, վերջիվերջո վեջնական ու հիմնավոր հետևություններ անելու համար ցանկացած պարագայում ժամանակ ու պրակտիկա է անհրաժեշտ: Բայց այն, որ, համենայնդեպս ներկա պահի դրությամբ, նույն այդ ընտրակարգն իսկական պատուհաս է դարձել շատերի գլխին, անվիճելի է. ակամա ականատես ես դառնում բաների, որոնք նախկինում այնքան անհավանական էին թվում:

Պարզվում է՝ կատարյալ շիլաշփոթ է ստեղծվել հատկապես Շիրակի մարզում, ուր, դատելով ամենայնից, ռեյտինգային ցուցակները դեռևս ճշգրտման փուլում են գտնվում: Իսկ շիլաշփոթը կայանում է նրանում, որ նախ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել ցանկացողների քանակն է անբնական մեծ, ապա՝ գաղափարական եզրագծերն այստեղ դարձել են խիստ պայմանական երևույթ: Թեկնածուների շարքերում են հայտնվել բժիշկներ, մարզպետարանի պաշտոնյաներ, գյուղապետեր, որոնց ոչ մի կերպ չես կարող մեղադրել գաղափարայնացվածության մեջ: Մի խոսքով՝ տարբեր մասնագիտությունների, նախասիրությունների ու հայացքների տեր մարդիկ, որոնց, սակայն, միավորում է ընդամենը մեկ բան. նրանք բոլորն էլ հենց իրենց են համարում արժանի՝ մաս կազմելու ապագա խորհրդարանի:

Պետք է նկատել, որ նրանց բոլորի ցանկությունը՝ լծվելու օրենսդրական աշխատանքի, բնավ էլ պայմանավորված չէ օրենսդիրի սեփական պոտենցիալի իրացման ցանկությամբ: Նրանցից շատերն էլ են, անկասկած, հասկանում, որ խորհրդարանն ամենևին էլ չի սրտնեղելու իրենց բացակայութունից. օրենք գրողներ, ոնց էլ չլինի, կգտնվեն: Միակ բանը, որ ռեյտինգայինով առաջադրվել ցանկացողներին այսօր հուզում է, ըստ էության, մեկն է՝ բավարարել սեփական նեղանձնային պահանջմունքներն ու բարելավել հասարակության մեջ զբաղեցրած դիրքը: Մի խոսքով՝ միայն Շիրակի մարզի օրինակը բավական է՝ վերջնականպես համոզվելու այն բանում, որ ռեյտինգային ընտրակարգը մի երևույթ է, որը ոչ մի կապ չունի ու չի կարող ունենալ որևիցե տեսակի քաղաքական գաղափարախոսության հետ. միակ վճռորոշ գործոնը, որ դեր է խաղում այս կամ այն մարդուն այս կամ այն կուսակցության ռեյտինգային ցուցակում ներառելու հարցում, տվյալ անհատի ազդեցիկությունն ու նյութական կարողությունն է, նրա ունակությունն՝ իրենով անելու հնարավորինս մեծ թվով ընտրողների, իսկ թե ինչպես կամ ինչ եղանակով, ամենևին էլ էական չէ: Բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ կարող են արդարացնել իրենց վրա խաղադրույք կատարող քաղաքական այս կամ այն ուժի վստահությունը ու գործը «պրավալ չտալ», կարող են ազատորեն դիտարկվել որպես ռեյտինգային թեկնածու:

Նման իրավիճակն, անկասկած, ծնում է մեծ թվով հարցեր, որոնք, ի դեպ, բազմաբնույթ են: Դրանցից, սակայն, ամենաուշագրավը, թերևս, մեկն է՝ այս ամենի հետ ժողովուրդն ի՞նչ կապ ունի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է սրա-նրա կարիերայի առաջընթացի ողջ բեռն ու պատասխանատվությունն ընկնի շարքային ընտրողի ուսերին, ինչո՞վ է հատկապես քաղաքացին մեղավոր այն բանում, որ ինչ-որ մեկը որոշել է կյանքում ընտրությունների միջոցով ինքնակայանալ…

Անկասկած է, ու դեռևս դրանում համոզվելու առիթներ շատ կունենանք, որ ռեյտինգային ընտրակարգ մտցնելու միակ «օգուտը» լինելու է ընտրությունների ապագաղափարայնացումը, դրանցում փողի դերի բարձրացումն ու ընտրությունների՝ որպես երևույթի վարկաբեկումը ժողովրդի աչքում. գործընթացը մեկնարկել է, ու այն այլևս անկասելի է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված