150 մլն դոլարով է վաճառել Գուստավ Քլիմտի՝ 88 մլն դոլարով գնված նկարը. Fox
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարուհիներից մեկը՝ Օփրա Ուինֆրին, գործարար ճարպկություն է ցուցաբերել՝ 150 միլիոն դոլարով չինացի մի հավաքորդի վաճառելով ավստրիացի նկարիչ Գուստավ Քլիմտի (1862 – 1918) նկարը: Նա այդ կտավը ձեռք Էր բերել 2006 թվականին Christie՚s-ի աճուրդում 87,9 միլիոն դոլարով, տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1912 թվականին ստեղծված «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը» գործին, որը պատկերում է Վիեննայում հայտնի մեկենասի տիկնոջը:
Դեկտեմբերին Forbes ազդեցիկ հանդեսը Ուինֆրիին ներառել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակում: Հաղորդավարուհին զբաղեցրել Է պատվավոր երրորդ տեղը՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ:
Նա զիջել Է սոսկ «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոպատումի հեղինակ Ջորջ Լուկասին (4,6 միլիարդ դոլար) եւ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին (3,7 միլիարդ դոլար):
Ուինֆրիի եկամուտների հիմնական աղբյուրը դարձել է իր ստեղծած Harpo Productions ընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)