Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի մարզի Կապան-Սիսիան ավտոճանապարհին, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքներում, Տավուշի մարզում և Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ