ՀՀԿ-ից ինքնառաջադրվածներն ու ընտրությունների արդյունքները
Քաղաքական
Փետրվարի 12-ին հանրապետության վեց մարզերի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ) 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Համայնքներից 7-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, 3-ում՝ ավագանու ընտրություններ:
Հետաքրքրական է, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների մի մասը թեև կուսակցական պատկանելություն ունեին, բայց նրանք չէին առաջադրվել կուսակցության կողմից:
Ներկայացնենք ինքնառաջադրված կուսակցականներին.
Արարատի մարզի Նորակերտ համայնքում ինքնառաջադրվել էր ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը՝ ստանալով 691 ձայն: Հաջորդ ինքնառաջադրված հանրապետականը Շիրակի մարզի Արևիկ համայնքում առաջադրված Դավիթ Թումիկյանն էր: Վերջինս ստացել է 240 քվե: Նշենք, որ այս համայնքում ինքնառաջադրված մյուս թեկնածուն նույնպես ՀՀկ-ից է:
Վերջինս ստացել է 240 քվե: Ինքնառաջադրված թեկնածու կար նաև ՀՅԴ-ից: Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում ինքնառաջադրվել էր ՀՅԴ-ական Համլետ Թորոսյանը՝ ստանալով 13 քվե:
Հավելենք, որ հանրապետության 7 համայնքներում փետրվարի 12-ին համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են. համայնքապետերը հիմնականում վերընտրվել են:
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում հաղթել է դաշնակցական գործող համայնքապետ Արտաշես Սաֆարյանը: 337 ընտրողից ընտրություններին մասնակցել է 272 քաղաքացի: Գործող համայնքապետի օգտին քվեարկել են 145-ը, իսկ անկուսակցական մյուս թեկնածուի՝ Գրիշա Գրիգորյանի օգտին՝ 127 -ը: Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում նույնպես հաղթել է գործող համայնքապետը: Շիրակի մարզի Արեւիկ գյուղը նոր համայնքապետ ունի՝ ՀՀԿ-ական Վարդգես Մելքոնյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ