Շղթայական ավտովթար Գայի պողոտայում
Հասարակություն
Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում փետրվարի 13-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Օpel Vectra մակնիշի 35 SD 686 (վարորդ' Ա. Ս.), Samand մակնիշի 083 II 13 (վարորդ' Կ. Հ.), Ford Escort մակնիշի 67 DR 777 (վարորդ' Բ. Հ.) և Lada Granta մակնիշի 35 TS 068 (վարորդ՝ Զ. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
Տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ