Սամբիստ Գրիգոր Մխիթարյանը ոսկե մեդալ է նվաճել Բելառուսում
Սպորտ
Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:
Մեր մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիայի կայքը:
Մեր պատվիրակության կազմում էին 5 մարզիկ, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, ով նաև մրցաշարի գլխավոր մրցավարի տեղակալն էր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու