Փորձեցի վստահություն հաղորդել Մխիթարյանին ու Մատային. Իբրահիմովիչ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի առաջության 25-րդ տուրում «Ուոթֆորդ»-ի հետ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Գոլերն ավելի շատ կարող էին լինել: Կցանկանայի ես էլ գոլ խփել: Մի քանի պահ ունեցա: Նման խաղերում գոլ խփելու հնարավորություն ոչ միշտ է տրվում, և եթե այդ շանսը լինում է, պետք է օգտագործել այն: Այդ պատճառով էլ մի փոքր հիասթափված եմ, բայց խաղից, ընդանուր առմամբ, գոհ եմ: Միակ բանը, որ չստացվեց` գոլ խփելն է, սակայն փորձեցի Մխիթարյանին և Մատային իմ շուրջ խաղալու հնարավորություն տալ, որպեսզի տղաներին ավելի շատ վստահություն հաղորդեմ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու