Դահուկորդները մեկնարկել են եվրոպական օլիմպիական փառատոնում
Սպորտ
Պատանի դահուկորդները մեկնարկել են Ձմեռային եվրոպական օլիմպիական փառատոնում:
Տղաների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը դասական ոճում (7,5 կմ) զբաղեցրել է 25-րդ տեղը: Աղջիկներից Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Թադևոսյանը նույն ձևում եղել է 40-րդը:
Այս տարի փառատոնն անցկացվում է Էրզրումում, մասնակցում են 40 երկրի 832 մարզիկներ, ովքեր կմրցեն 9 մարզաձևում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու