ՄԻԵԴ-ն աննախադեպ թափով զբաղվում է Անդրիաս Ղուկասյանի գործով
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի ունեցավ Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի հուշագրի ստորագրումը:
Հուշագրի ստորագրմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաև Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում տիկին Թարխանյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ն աննախադեպ թափով զբաղվում է Անդիրաս Ղուկասյանի գործով և նշեց, որ մինչ Անդրիաս Ղուկասյանի ազատության մեջ գտնվելն ինքը որպես նրա լիազոր ներկայացուցիչ՝ մասնակցելու է ընտրական ողջ գործընթացին:
Անահիտ Թարխանյանի փոխանցմամբ՝ Անդիրաս Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա կմասնակցի «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, իսկ, թե որ տեղում կլինի, դա իրենց համար այնքան էլ կարևոր չէ, քանի որ իրենք կարևորում են Ղուկասյանի մասնակցությունն՝ ընտրական գործընթացներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ