Անի Զախարյանի գործով վկա ոստիկանները վկայություն են տվել
Իրավունք
Երեկ տեղի ունեցավ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի դատական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ հուլիսյան իրադարձությունների օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:
Դատական նիստին ցուցմունքներ պետք է տային գործով վկա հինգ ոստիկան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Անի Զախարյանը նշեց՝ ինչպես սահմանված էր ընթացակարգով, դատարանը լսեց ոստիկանների վկայությունները. «Քանի որ հարցադրումները շատ էին, լսեցինք երկու ոստիկանի վկայությունները, և մենք մեր փաստաբանների հետ ներկայացրինք բոլոր հակասությունները»,- ասաց նա:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին, Խորենացի փողոցում, մի խումբ քաղաքացիներ կոտրել էին ոստիկանական մեքենայի հետևի ապակին: Հինգ ոստիկան, սակայն, ցուցմունք է տվել, թե Անի Զախարյանը հանդես է եկել կոչով՝ «կոտրե՛ք ոստիկանական մեքենաները»: Նա մեղադրվում է սադրիչ գործողություններ հրահրելու մեջ:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին