Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր 

Երևան-Մոսկվա-Բրյուսել. անհաղթահարելի տանդեմ` ընդդեմ Ալիևի

Վերլուծական

Մարտի 21-ին մի չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Սա, թերևս, պետք է համարել նախագահ Սարգսյանի` վերջերս Եվրոպա կատարած այցի տրամաբանական հետևանք, որի ընթացքում ՀՀ նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ վերջին շրջանում չափազանց հետաքրքրական զարգացումներ են ընթանում Հայաստանի շուրջ հատկապես արտաքին ճակատում. ակնհայտ է, որ 2017թ-ի գարունը ոչ մի ընդհանուր բան չունի 2016թ-ի գարնան հետ, երբ մեր երկիրը հայտնվել էր փաստացի չափազանց անցանկալի վիճակում: Այժմ աշխարհաքաղաքական ուժային կենտոններից կարևորագույնները չափազանց բարեկամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ՝ փորձելով այստեղ ոչ թե հակադրվել միմյանց, այլ համադրել ընդհանուր շահերը:

Իրականում հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, հարկավոր է մի քանի կարևորագույն ֆակտորներ հաշվի առնել: Նախ՝ ամենակարևորն այն է, որ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում, այլև գլոբալ իմաստով շատ ավելի կանխատեսելի է այժմ, քան՝ նախկինում էր: Ճիշտ է՝ դեռևս աշխարհի առաջատար երկրները հեռու են միմյանց միջև լիակատար ներդաշնակության հաստատումից, սակայն, փաստ է, որ Արևմուտքն այլևս ակնհայտ հակառուսական քաղաքականություն չի վարում: Այլ կերպ ասած, եթե նախկինում Արևմուտքն անում էր ամեն ինչ՝ Ռուսաստանի ազդեցությունը լիակատարորեն ի չիք դարձնելու այդ երկրի համար ավանդական ազդեցության գոտի համարվող տարածաշրջաններում և, մասնավորապես, Կովկասում, ապա այժմ կարծես Արևմուտքը համակերպվել է այն մտքի հետ, որ Մոսկվային այս տարածաշրջանից վտարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է:

Սա կարող է նշանակել մեկ բան. եթե նախկինում Մոսկվան, որ ենթարկվում էր արտաքին ճնշումների, կարիք ուներ ղարաբաղյան խաղաքարտի ու փորձում էր ամեն գնով բոլորին ապացուցել, որ հենց ինքն է այստեղ իրավիճակի տերն, ապա հիմա ,երբ աշխարհն այլևս համոզվեց դրանում, Պուտինը նման խնդիր չունի. նրա գերիշխանությունն Անդրկովկասում ու ամուր ներկայությունը Մերձավոր Արևելքում ընդունում են բոլորը, բայց հատկապես Դոնալդ Թրամփը՝ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահը:

Ու քանի որ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրվեց, հետևաբար՝ Մոսկվային Անդրկովկասում խաղաղություն է հարկավոր, ինչը զրոյացնում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը Կրեմլի համար՝ վերածելով Բաքվին էներգակիրների համաշխարհային շուկայում Մոսկվայի համար սովորական մրցակցի: Ընդհանրապես, պետք է ասել, որ Ադրբեջանը ՌԴ համար մի տեսակ կատաղած շան պես է ընկալվում, որին հարկ եղած դեպքում կարելի է և գրգռել: Հիմա, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է, ու այդ կատաղած շունը պետք է իր գլուխը մի կերպ խցկի սեփական ոտքերի արանքն ու ավելորդ շարժումներ չանի: Իսկ թե ինչ կարող է պատահել այդ գրողի տարած շան հետ, եթե վերջինս փորձի ինքնագլխություն դրսևորել ու կծմծել, ցույց է տալիս հատկապես ռուս քաղաքական և հասարակական գործիչ, գործարար Գերման Ստերլիգովի վերջին հայտարարությունը, թե Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, իսկ Ադրբեջանն էլ մի երկիր է, որն ընդամենը 100 տարի առաջ առհասարակ գոյություն չուներ: Թե ինչ է սա նշանակում, Բաքվում, բնականաբար, շատ լավ ընկալել են ու բացատրական բառարանների կարիք հաստատ չեն զգում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արևմուտք կապերի որոշակի խորացմանն ու այն հարցին, թե ինչով է պայմանավորված Մոսկվայի հանգիստ վերաբերմունքը Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններում տեղի ունեցող դրական տեղաշարժերրի հանդեպ, ապա այստեղ ամեն բան պարզ է. Մոսկվան համոզված է, որ հայ-եվրոպական հարաբերությունները չեն կարող իր դեմ ուղղված լինել, ու այդ հարաբերությունները կզարգանան այնքան, քանի դեռ չեն հակասել ՌԴ շահերին: Իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, ստեղծված իրավիճակում բնավ դեմ չէ առիթից օգտվելուն ու փորձելուն երկխոսություն ծավալել Երևանի հետ. նախ դա հավելյալ զսպիչ գործոն կդառնա Բաքվի դեմ կիրառվող՝ կանխելու հավանական ագրեսիան, որին Արևմուտքը ևս խիստ դեմ է, երկրորդ՝ Արևմուտքին կհաջողվի գոնե ինչ-որ բան այստեղ պահպանել, վառ պահել հայ-եվրոպական հարաբերությունների ճրագը:

Սերժ Սարգսյանի վերջին այցերը Եվրոպա ու Մոսկվա անասելի բեղուն են ստացվել: Նախագահին հաջողվել է փաստարկված կերպով բոլորին համոզել, որ տարածաշրջանում որևէ մեկի շահերից չի կարող բխել նոր պատերազմի հրահրումը և որ չարժե ընդամենը Ալիևի «սրտին յուղ քսելու» համար հարցականի տակ դնել ողջ Անդրկովկասի ապագան. այս փայլուն միտքը, պետք է նկատել, համապատասխան կենտրոններում շատ լավ է ընկալվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Ամենադիտված