Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից Թրամփը նոր հրամանագիր է ստորագիր Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցում Փաշինյանը որոշում է ստորագրել 

«Փաստ». Ապօրինի միգրացիայի գործով մեղադրվում են նաև պաշտոնատար անձինք

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո կարողացել էին շուրջ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնել հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններ և նրանց անունով ձեռք էին բերել շենգեն–վիզաներ: Կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից խմբի անդամները յուրաքանչյուր արտոնագրի համար վերցրել էին 2000–ից 3500 եվրո գումար։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ազգային անվտանգության կողմից հայտնաբերվել էր անօրինական միգրացիայով զբաղվող այդ հանցավոր խումբը: Նախաքննության ընթացքում պարզվել էր նաև, որ ձևավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք: Նրանք տարբեր չափի կաշառքների դիմաց ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:
Առերևույթ հանցագործություններ կատարելու համար անցյալ տարեվերջին 5 անձի մեղադրանքներ են առաջադրվել անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) և կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:

«Փաստի» հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ քննչական վարչության վարույթում քննվող անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Սույն գործով մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, այդ թվում 3 պաշտոնատար անձի' կաշառք ստանալու համար:
«Պայմանավորված քրեական գործի մեծ ծավալով' վերը նշված 7 անձանց նկատմամբ առաջիկայում նախատեսվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի կարգով գործ անջատել և մեղադրական եզրակացությամբ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Անօրինական միգրացիայի կազմակերպման մյուս դրվագներով նախաքննությունը շարունակվում է»:

Մեկ իրազեկում ևս. հետխորհրդային երկրների տարածքներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից մուտքի արտոնագրեր կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ տվյալ երկրում օրինական բնակության իրավունքի ապացույց է ներկայացվում: Բացի այդ հարկավոր է անձամբ այցելել տվյալ դեսպանատուն, հակառակ դեպքում հետխորհրդային տարածքի երկրներում գործող Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի արտոնագիր հնարավոր չէ ստանալ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրում
Ամենադիտված