«Փաստ». Ռուստամյանի 14 միլիոն դրամ և 10 հազար դոլար փոխառությունները
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նախորդ տարի 14 միլիոն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է հայտարարագրել։ Ի դեպ, դրանք տարվա ընթացքում ավելացել են, քանի որ ըստ հայտարարագրի՝ Ռուստամյանի տարեսկզբին հայտարարագրած փոխառությունները կազմել են 6 միլիոն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար։
Ռուստամյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 22 միլիոն դրամ, 15 հազար ամերիկյան դոլար և 6 հազար եվրո դրամական միջոցներ ունի։
Ռուստամյանի տարեկան եկամուտներն էլ գոյացել են 6 միլիոն 712 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 153 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից։
Դաշնակցական պատգամավորի մայրը՝ Էմմա Ռուստամյանը, հայտարարագրել է 690 հազար դրամ եկամուտ, որը նրա կենսաթոշակն է»։
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում