«Հրապարակ». Փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պարզվում է' լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլեւ տարբեր տարածքներում առաջադրվածների միջեւ, թե ով «որքաննոց» տղա է իր թաղում: Որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր եւ Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանին»։ «Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները: Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է Կորյուն Նահապետյանը ոչ թե պատգամավոր դառնա, այլ գնա լավ պաշտոնի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթից մեկ այլ ՀՀԿ-ական բերեն: Առավել իրատեսական են Արմավիրում Սեյրան Սարոյանի եւ գեներալ Մանվելի վրա դրված «թվերը»' մոտ 28 հազար: Որոշ տեղեկություններով' Սեյրան Սարոյանը նեղ միջավայրում ասել է. «Հա, կբերեմ էդքան ձայն, փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում