Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել մարզչին
Սպորտ
«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել Ջեֆ Կասարին:
Նշենք, որ Կասարը լքել էր գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մեծ շնորհակալություն գլխավոր մարզչիս, ընկերոջս`այն ամենի համար, ինչ արել է իմ և ընտանիքիս համար: Բոլորը գիտեն, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ կրկին պայմանագիր կնքելու պատճառներից մեկը հենց նա է եղել:
Ցավալի է` այլևս Ձեզ ամեն օր չեմ տեսնելու մարզադաշտում: Կասկած չունեմ, որ շուտով կդառնաք մեծագույն մարզիչ: Ձեզ և Ձեր հիանալի ընտանիքին մաղթում եմ լավագույնը: Հուսով եմ, որ ապագայում կրկին կաշխատենք միասին»,- գրել է Մովսիսյանը:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը