ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ» Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն 

Կարեն Կարապետյանն այցելել է Շիրակի մարզ

Քաղաքական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական ոլորտին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, վարկավորման պայմաններին, պետական սուբսիդավորմանը և այլն: Ներկայացնելով այս ուղղություններով սկսված բարեփոխումները՝ վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին: «Շատ եմ կարևորում յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե մարդն իր առջև նպատակ չի դնում, երբևէ այդ նպատակին հասնելու բանաձև չի ունենա: Իրենց զարգացման հնգամյա ծրագրում համայնքապետը, բնակիչներն և ավագանին պետք է միասին ձևակերպեն, թե համայնքն ինչ խնդիրներ ունի և դրանք լուծելու համար ինչպես է պատկերացնում իր զարգացումը, որովհետև Երևանում ավելի լավ չեն կարող պատկերացնել, թե այս համայնքում ինչն է պակաս, ինչպես կարող է այն զարգանալ և առաջ գնալ», - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը բնակիչներից հետաքրքրվել է՝ մանրամասն ծանոթացե՞լ են իրենց համայնքների զարգացման ծրագ րերին և բացասական պատասխան ստանալով՝ հորդորել անպայման ուսումնասիրել դրանք, բարձրացված հարցերը և լուծման առաջարկությունները ներառել այդ ծրագրերում: «Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքային համաչափ զարգացմանը զուգահեռ բոլոր համայնքներում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն, ինչ նորմալ երկրում պետք է ունենա քաղաքացին՝ կենցաղային պայմաններ, աշխատատեղ, եկամուտ, երեխային կրթելու հնարավորություն, ապահով և անվտանգ կյանք, ինչպես նաև արդարության զգացում, որ եթե ինքը որպես քաղաքացի իր պարտավորությունները ճիշտ է կատարում, պետությունն էլ իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Դա երկարատև և քրտնաջան աշխատանք պահանջող գործընթաց է, բայց պետք է գիտակցենք, որ այլ տարբերակ չունենք: Մեզ ընդամենը պետք է շատ խիստ վերանայել այն ամենն, ինչ արել ենք, վերլուծել, լոզունգներով չշարժվել», - իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ժամանակակից ֆերմերների կայացումը՝ որպես գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խթան: «Այդ նպատակով ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը, բացի բիզնեսին ֆինանսապես աջակցելուց, գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրները լուծելուց, անպայման նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու: Համայնքապետը պետք է շատ ակտիվ աշխատի հիմնադրամի հետ: Նաև գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ներկայացնել հանրապետության մարզերի գոտիավորման ծրագիր՝ հաշվի առնելով կոնկրետ տարածաշրջանների առանձնահա տկությունները», - նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին: «Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», - տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

Կարևորելով կրթության դերը բարեփոխումների գործընթացում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու համար յուրաքանչյուր ղեկավար պետք է անընդհատ կրթվի և զարգանա: «Մենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում 250 համայնքապետ հատուկ ուսուցում է ստանալու, թե ինչպես պետք է համայնքը կառավարել: Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում: Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ: Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», - ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրի, ծանոթացել Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախագիծն արդեն վերջնական տեսքի է բերվել, և մարտի 21-ին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բոլոր կոմունիկացիաները մեկ վայրում կենտրոնացնելու և ֆունդամենտալ վերանորոգում իրականացնելու ուղղությամբ՝ կարևորելով շինարարության պատշաճ կառավարումն ու վերահսկողությունը, սահմանված ժամկետների պահպանումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման Աբովյան
Ամենադիտված