Տեղի ունեցավ «Հաց բերողի» հուղարկավորության արարողությունը
Հասարակություն
Շահումյանի գերեզմանատանը տեղի է ունենում Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուղարկավորությունը: Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, հարյուրավոր քաղաքացիներ եկել են վերջին հրաժեշտը տալու «Հաց բերողին»: Հուղարկավորությանը ներկա էին նաև ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ակտիվիստներ, ովքեր Ազատության հրապարակում օրեր շարունակ նստացույց էին հայտարարել Արթուրին ազատ արձակելու պահանջով, դերասաններ, քաղաքական գործիչներ և այլք:
Ի դեպ՝ մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակում պայքարում էին, որ «Հաց բերողին» հուղարկավորեն Եռաբլուրում: Անգամ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն էր կալանավայրից նամակ հղել վարչապետին՝ Եռաբլուրում իրեն հատկացվելիք տեղը Արթուրին տրամադրելու խնդրանքով, սակայն Արթուրի եղբայրը համաձայնել էր, որ նրան հուղարկավորեն Շահումյանի գերեզմատանը:
«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով: Նրա մոտ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին, սակայն, գործով ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանը, հակառակ դրան, դատարան միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել։ Դրանից հետո «Հաց բերողը» հացադուլ հայտարարեց, ինչից հետո էլ ավելի վատացավ նրա առողջական վիճակը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ