Երեխայի իրավունքները գերակա են
Վերջին լուրեր
<<Խնդիրը երկու կողմ ունի` երեխայի իրավունքներն ու սեռական խտրականությունը: Ընտանիքի պլանավորումը Հայաստանում սխալ ընկալվեց>>,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը: Ընտանիքի պլանավորում նշանակում է պաշտպանություն անցանկալի հղիությունից, ոչ թե հղիության արհեստական ընդհատում:
Հղիության արհեստական ընդհատումը թուլյատրելի է մինչև տասներկու շաբաթական ժամկետի դեպքում. դրանից հետո արվող ցանկացած միջամտություն հակաօրինական է համարվում: Տվյալ դեպքում արհեստական ընդհատումը երեխայի իրավունքների խախտում է է: Արհեստականորեն գենդերային անհավասարակշռություն է ստեղծվում:
-Երեխայի իրավունքները գերակա են,- ասաց Կարինե Հակոբյանը:
Կանայք հիմնականում դիմում են հղիության արհեստական ընդհատման պաշտպանվելու տարրական միջոցները չիմանալու կամ էլ երեխայի սեռային պատկանելության համար: Այդ հարցում մեծ է ԶԼՄ-ների և իշխանությունների համակարգված աշխատանքի դերը:
Խնդրի մասին բարձրաձայնումը սկսվեց միայն ԵԽԽՎ-ի համապատասխան հայտարարությունից հետո, ինչը բանախոսը մեկնաբանեց Հայաստանում տարաբնույթ խնդիրների մեծաքանակության պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)