«Բարսելոնա»-ն պարտվեց, Նեյմարը կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Մալագա»-ի հետ:
Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0 հաշվով:
Սանդրո Ռամիրեսը 32-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ Խոնատան Ռոդրիգեսը խաղավարտին կրկնապատկեց «Մալագա»-ի գոլային առավելությունը:
Նշենք, որ կոպիտ խաղի համար 65-րդ րոպեին Նեյմարը կարմիր քարտ ստացավ:
Այս պարտությունից հետո կատալոնացիները 69 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում են:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ