Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը 

Ահազանգ. ահա թե ինչպիսի սոսկալի պայմաններում են աշխատում շտապօգնության աշխատակիցները (լուսանկարներ)

Հասարակություն

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով:

Շուրջօրյա գործում են 36 բրիգադներ, որոնցից 23-ը՝ գծային, 10-ը՝ վերակենդանացման, 1-ը՝ հոգեբուժական, 2-ը՝ ֆելդշերական։ Ըստ ենթակայանների՝ բրիգադները բաշխված են՝ «Կենտրոն» ենթակայան և ևս 7 ենթակայանների, որոնք սպասարկում են Երևանի բնակչությանը՝ ըստ համայնքների: 

Շտապ բուժօգնության թիվ 4 ենթակայանի շենքը, որը գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալի մոտ և սպասարկում է Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններին, գտնվում է հակահիգիենիկ ու աղետալի վիճակում: Ասվածի վառ ապացույցն է ԼՈւՐԵՐ.com-ի կողմից արված լուսանկարները: Շենքը ջեռուցման համակարգ չունի, աշխատակիցները ձմռանը սենյակները տաքացնում են էլեկտրական սալիկով (պլիտա), սանհանգույց ու մնացած սենյակներ մտնելը մեծ ջանքեր են պահանջում: 

Բացի անմարդկային պայմաններից, թիվ 4 ենթակայանը, որը սպասարկում է Էրեբունի համայնքը, Արեշը, Նուբարաշենը, Ջրաշենը, Վարդաշենը, Խարբերդը՝ մասնակի, ընդամենը 4 բրիգադ ունի, ինչը բավական դժվարացնում է աշխատանքը, քանի որ այդքան մեծ տարածք սպասարկելու համար՝ հատկացված 4 բրիգադը չափազանց քիչ է: Բժիշկները հանգստանալու հնարավորություն գրեթե չեն ունենում. մինչև հասցնում են մի կանչից վերադառնալ և փոքր-ինչ հանգստանալ, մյուս կանչն է գրանցվում: Նշենք, որ հիշյալ ենթակայանի 4 բրիգադն իր ամբողջ անձնակազմով օրական մոտավորապես 70-90 կանչ է իրականացնում: Բուժանձնակազմը ստանում է մոտավորապես 100-160 հազար դրամ աշխատավարձ: 

Ի դեպ՝ նման սարսափելի պայմաններում են աշխատում գրեթե բոլոր 7 ենթակայանների աշխատակիցները, նույն անբարեկարգ վիճակն է տիրում մնացած բոլոր ենթակայաններում, մեկում մի քիչ ավել, մյուսում՝ պակաս, բացի Շտապբուժօգնության Կենտրոն ենթակայանից, որում առկա են հրաշալի պայմաններ՝ վերանորոգված սենյակներ, սանհանգույց, ջեռուցման համակարգ և այլն:

Քաղաքացիները հաճախ են բողոքում շտապօգնության աշխատակիցների ուշացումից, միջին բուժանձնակազմի (բուժքույր) անբարեհամբույր, դժգոհ, շատ հաճախ՝ կոպիտ վերաբերմունքից: Իսկ ի՞նչ պետք է սպասել նման պայմաններում աշխատող բուժանձնակազմից: Բժշկական ոլորտը Հայաստանում գտնվում է վատթարագույն վիճակում: Այդ պայմաններում մեղադրել բժիշկներին, որ նրանք չեն ժպտում, մաքսիմալ հոգատարություն չեն ցուցաբերում հիվանդի նկատմամբ կամ կանչերին գնում են, կոպիտ ասած, անհավես, առնվազն ազնիվ չի լինի... Նախ պետք է մտածել այդ նույն բժիշկների համար մարդկային պայմաններ ստեղծելու մասին, ապա նոր խոսել բժշկական ոլորտում սպասարկման որակը բարձրացնելու և բարձրակարգ բուժօգնություն իրականացնելու մասին: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)
Ամենադիտված