Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Լևոն Տեր-Պետրոսյանը կշարունակի...

Վերլուծական

Փաստը, որ ընտրությունները հեռու էին իդեալական համարվելուց, դժվար թե գտնվի մեկն, ով կկարողանա կասկածի տակ առնել: Ճիշտ է՝ դրանք մի փոքր ստանդարտից դուրս էին՝ արդեն սովորականի վերածված հետընտրական ցույցերի բացակայության կամ ամբոխ գրգռելու տխրահռչակ ավանդույթների անվերապահ կիրառման իմաստներով (ի դեպ՝ շատերն են զարմանում այս իրողությունից՝ համարելով այն խիստ անսովոր Հայաստանի համար), սակայն անվիճելի է, որ այս ամենը բնավ էլ չի վկայում ընտրությունների իդեալականության մասին:

Արդեն հայտնի է, որ 6-րդ գումարման ԱԺ-ից դուրս մնացած ուժերից ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմել է ԿԸՀ և Սահմանադրական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ճիշտ է՝ չի կարելի ասել, թե ընտրությունների անցկացման արդյունքները կասկածի տակ դնելը խորթ է ընդդիմադիր այս ուժի կորիզը հանդիսացող միավորի գործելաոճին, սակայն անկասկած է նաև, որ նման քայլի գնալը չի կարող պայմանավորված լինել բացառապես ՀԱԿ-ՀԺԿ-ի ունեցած արդարության ծարավով, քանի որ իրենք էլ գիտեն՝ Սահմանադրական դատարանն ու ԿԸՀ-ն այն մարմինները չեն, որ կարող են եղանակ ստեղծել նմանատիպ հարցերում. այստեղ իրականում լավ ծրագրված շախմատային խաղ է գնում, որի տակ շատ կոնկրետ նպատակներ են թաքցված. ՀԱԿ-ը, փաստացի, վերածվում է պայքարող արտախորհրդարանական ուժի՝ հակառակ այն սպասումների, թե ընտրություններում պարտվելը հանգեցնելու էր այդ ուժի ապաակտիվացմանը: Այսպիսով՝ ընտրությունների ավարտը սկիզբ է դնում այս ուժի գործունեության նոր փուլի:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, ուր փորձել է ևս մեկ անգամ հստակեցնել սեփական դիրքորոշումը Հայաստանին հուզող ամենահրատապ որոշ հարցերի շուրջ: Հայտարարությունում խոսք է գնում ինչպես վերջին ընտրություների, այնպես էլ, ինչպես և պետք էր ակնկալել, արցախյան հարցի շուրջ: Եթե փորձենք հակիրճ վերլուծել առաջին նախագահի հայտարարության տողատակերն, ապա պետք է արձանագրենք, որ նա մի կողմից դաժան քննադատության է ենթարկում ընտրություններն՝ այն համարելով պարզ ֆալսիֆիկացիա, մյուս կողմից՝ կրկնում արցախյան հակամարտության վերաբերյալ իր հայտնի թեզերը՝ շեշտադրելով ստատուս-քվոյի պահպանման անհեռանկարայնությունն ու նույնիսկ դրա պահպանմանն ուղղված քաղաքականությունը որակելով՝ հանցավոր:

Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված ԱԺ-ից դուրս մնացած ուժերից հենց ՀԱԿ-ՀԺԿ-ի ակտիվությունն ու գոնե առերևույթ կերպով իշխանությունների տրամադրությունը փչացնելը: Երկու կարծիք լինել չի կարող՝ սա ինքնաբուխ պոռթկում չէ ու, ըստ էության, համաձայնեցված է նույն իշխանությունների հետ. նպատակը արցախյան հակամարտության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հնչեցրած թեզերն ու տեսակետները մոռացության չմատնելն է, այդ թեզերը հասարակությանը շարունակաբար հիշեցնելն ու, առհասարակ, թեման տաք պահելը: Իսկ սա նշանակում է, որ ՀԱԿ-ՀԺԿ-ի՝ Ազգային ժողովից դուրս մնալն ամենևին էլ պատահական չէր. այս ուժին է հանձնվել հասարակական դաշտում որոշակի աշխատանքների իրականացումը, որի նպատակը նույն այդ հասարակությանն ինչ-որ բանի նախապատրաստումն է, իսկ թե կոնկրետ ինչի, դժվար չէ կռահել...

Այսպիսով՝ իշխանությունները մի կողմից որոշակի դիստանցիա են պահպանում ոչ պոպուլյար գաղափարներ դավանող քաղաքական այս ուժից՝ հարվածի տակ չհայտնվելու համար, մյուս կողմից՝ օժտում նույն ուժին կոնկրետ լիազորություններով՝ որոշակի աշխատանքներ կատարելու նույն այդ հասարակության գոնե մի մասի հետ. կրիտիկական զանգված են ձևավորում:

Թե ակտիվության ինչ աստիճան կդրսևորի ՀԱԿ-ՀԺԿ-ն հետագայում կամ ինչ հնարավոր հետընտրական գործընթացներ կլինեն, եթե, իհարկե, առհասարակ լինեն, անկասկած, ցույց կտա ժամանակը, բայց որ քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում, հայտնի բան է. սպասենք զարգացումների:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված