Իհարկե չէի սպասում, որ երկրորդ գոլն այդքան արագ կլինի. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնությունում «Սանդերլենդ»-ի դեմ տարած 3:0 հաշվով հաղթանակին և նշել է.
«Արդյունքը լավ էր: Մենք խաղում էինք բարդ վիճակում գտնվող թիմի հետ: Նման թիմերի համար դժվար է արձագանքել, եթե մրցակիցը առաջինն է գոլ խփում: Լավ սկսեցինք խաղը: Մեր լավագույն ելույթը չէր, բայց վստահ խաղացին:
Ընդմիջմանն իմ խաղացողներին ասացի, որ պետք է դաշտ դուրս գանք և «սպանենք» խաղը: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, պետք է միայն մեկ գոլ խփենք: Իհարկե, չէի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գոլային առավելությունը կկրկնապատկի սուլիչից մեկ րոպե անց: Կարծում էի, որ դա հնարավոր կլինի մեր ինտենսիվ հարձակվողական խաղի արդյունքում: Բայց դաշտ դուրս եկանք և ամեն ինչ վճռեցինք առաջին իսկ րոպեին` գոլ խփելով»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը