Նոր խորհրդարանում Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովները չեն լինի
Քաղաքական
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նորընտիր խորհրդարանի համար օպտիմալ է համարում 8-10 մշտական հանձնաժողով ունենալը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը նշեց, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի:
«Այս պահին ես կարող եմ երկու հանձնաժողովի մասին ասել, որոնք չեն լինի: Խոսքը Եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների մասին է: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը իր լիազորություններով և գործունեությամբ չի տարբերվում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովը' պետաիրավական հարցերի հանձնաժողովից»,- ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը