ՈՒԵՖԱ-ի նախագահը կմասնակցի Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 12-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան:
Ժամը 17:00-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նույն օրը՝ ժամը 18:30-ին, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ շրջայց կկատարի՝ ծանոթանալով ակադեմիայի ենթակառուցվածքներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը