Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է 

Ո՞ւմ պետք է շնորհակալ լինել

Վերլուծական

Հայաստանյան խորհրդարանական ընտրությունները մի չափազանց յուրատեսակ առանձնահատկությամբ ևս, անկասկած, աչքի ընկան. հետընտրական բուռն պրոցեսներ կարծես թե չեն նշմարվում, ու ամեն բան հանգիստ է, ամեն բան կանխատեսելի: Թե հատկապես ինչի հետ է սույն իրողությունը պայմանավորված, միգուցե շատերի համար դժվար է հասկանալը: Ակնհայտ է, սակայն, որ իշխանություններն այս անգամ կարողացել են ինչ-ինչ մեթոդներով ու միջոցներով ներազդել հասարակական տրամադրությունների վրա, ու հիմա, հակառակ անցյալի, կարծես ոչ ոք առանձնապես ցանկություն չունի՝ փողոցներ դուրս գալու, ընտրությունները բոյկոտելու կամ այլ արկածախնդրությունների դիմելու:

Ասել, թե ընտրությունների անցկացման որակը էականորեն տարբերվել է նախորդ քաղաքական ընտրությունների անցկացման որակից, սխալ կլիներ, քանի որ հայտնի փաստ է՝ այնքան փող ու ընտրակաշառք, որքան այս ընտրություններին է բաժանվել, չի բաժանվել գրեթե երբեք, ու գործ ենք ունեցել ոչ այլ ինչի հետ, եթե ոչ պարզ ձայնավաճառության: Հետևաբար՝ ցանկացած փորձ՝ ընտրությունները որակելու կատարյալ, որակելու արդար ու թափանցիկ ի սկզբանե անհիմն է ու մերկապարանոց:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե հետընտրական պրոցեսների բացակայությունը վկայում է այն մասին, որ ընտրությունները անցել են նորմալ, ազատ, արդար թափանցիկ և Ընտրական օրենսգրքի կարգուկանոնին համապատասխան: Փաստորեն՝ ականատես ենք դառնում իշխանությունների կողմից հետընտրական բուռն պրոցեսների բացակայության հանգամանքը որպես ընտրությունների աննախադեպ որակի ու արդարության ապացույց մատուցելու փորձերին:

Ակնհայտ է, սակայն, որ փորձերն այդ իրականում չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ բոլորին էլ պարզ է, թե իրականում ինչի արդյունք է հետընտրական անցանկալի պրոցեսների բացակայությունը. դա ոչ թե հետևանք է այն բանի, որ Հայաստանը վերածվել է ասենք Շվեյցարիայի, ու մեզ հաջողվել է իրոք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ընտրություններ անցկացնել, այլ՝ որովհետև հասարակությունն է առավել գիտակից դարձել ու բացի այն, որ հրաշալիորեն հասկանում է՝ այսօր փողոցային պայքարի միջոցով որևիցե բանի հասնելն ուղղակի անհնարին է, գիտակցում է նաև, որ աններելի կլիներ Հայաստանի համար ճակատագրական այս շրջանում, երբ երկիրը գործնականում կանգնել է լինել-չլինելու խնդրի առջև ու ստիպված է բախվել արտաքին աննախադեպ խնդիրների, խժդժություններ հրահրել: Հայաստանին ներքին կայունություն է անհրաժեշտ, որի բացակայությունը կարող է կործանարար լինել պետականության համար:

Հետևաբար՝ հետընտրական պրոցեսների բացակայությունը բխում է բացառապես մեր ժողովրդի իմաստնությունից, այլ ոչ թե ընտրությունների անցկացման բարձր որակից. այստեղ երկու կարծիք լինել ուղղակի չի կարող, և իզուր են ոմանք փորձում ինքնահաստատվել այս իրողության վրա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի
Ամենադիտված