«Հրապարակ». Օսկանյանը գնացել է ԱՄՆ. նա դուրս է գալիս քաղաքականությունից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով' ապրիլի 2-ի ընտրություններից ուղիղ մեկ օր անց Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին նրա գրասենյակից' «անձնական հարցերով գտնվում է ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կվերադառնա երեք շաբաթից»: ՕՐՕ-ի աղբյուրները պնդում են' «կգա, կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը», սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, դեռ ընտրություններից առաջ, երբ տեղի չունեցավ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, այդ թվում եւ ՕՐՕ-«Ծառուկյան դաշինք» միավորում, Օսկանյանը մտերիմ շրջանակում ասել էր' ընտրություններից հետո դուրս է գալու քաղաքականությունից:
Մեր տեղեկություններով' ԱՄՆ է մեկնել նաեւ որդու' ռեժիսոր Կարինի հետ Հայաստան ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես անձնական լուրջ խնդիրներ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը