Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից
Սպորտ
էդգարդո Բաուսան հեռացվել է Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիան, ում խոսքերը մեջբերում է TyC Sports-ը:
Մասնագետի հեռացման պատճառը թիմի անհաջող ելույթներն են Աշխարհի առաջնության ընտրական փուլում:
Բաուսան Արգենտինայի ընտրանին գլխավորում է 2016թ-ի օգոստոսից: Նրա խեկավարությամբ հավաքականը անցկացրել է 8 խա (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն):
Ենթադրվում է, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խորե Սամպաոլին:
Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում հարավ-ամերիկյան գոտում Արգենտինայի ընտրանին 14 միավորով 5-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը