Հրաձգություն Կալիֆոռնիայի տարրական դպրոցում. կա երեք զոհ
ԱՄՆ
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ- արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան է եղել, տեղեկացնում է BBC-ն:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:
Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:
2015 թվականի դեկտեմբերին Սան Բեռնարդինոյում երկու ամուսիններ ծայրահեղական քարոզչության ազդեցության ներքո աշխատավայրում Ծննդյան տոների երեկույթի ժամանակ գնդակահարել են 14 մարդու եւ վիրավորել առնվազն 20 հոգու:-0-/34/ 10.11


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)