«Ժամանակ». Գագիկ Բեգլարյանը չի կատարել խոստումը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը իր եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին քվեարկելու դիմաց տարբեր մարդկանց խոստումներ է տվել, թե «բերդից մարդկանց կազատի»:
Վերջիններս անազատության մեջ գտնվող «ախպերներին» ազատելու համար նույնիսկ հրավիրել են ԱՄՆ-ում գտնվող քրեական հեղինակությունների:
Սակայն ընտրություններից հետո Գագիկ Բեգլարյանն իր տված խոստումներից ոչ մեկը չի կատարել և ոչ ոքի ազատ չի արձակել, իսկ այս օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին այն մարդկանց, ովքեր պահանջում են կատարել տված խոստումները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը