Բարդ խաղ էր. պատկերացնում եմ, թե ինչպես են հոգնել խաղացողները. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Սա բարդ խաղ էր: Բարդ մրցակից էր: Ես ինձ հոգնած եմ զգում. կարող եմ պատկերացնել, թե ինչպես են հոգնել խաղացողները:
Բայց մենք դեռ շարունակում ենք երազել տիտղոսը նվաճելու մասին:
Եթե ինչ որ մեկը խաղը չի դիտել, նայելով թվերին՝ կմտածի, թե մենք վերահսկում էինք հանդիպումը, բայց դա այդպես չէ: Մրցակիցը խաղը մեզանից լավ սկսեց: Չնայած ՝ մենք ունեցանք վտանգավոր պահեր, սակայն նրանք մեկ ժամ կարողացան վստահորեն վերահսկել խաղը: Բայց երբ դաշտ դուրս բերեցինք ևս մեկ կիսապաշտպանի, կարողացանք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել:
Այս խաղին տեսանք, թե որքան բարդ է այս մրցաշարում: Բացի մեզանից կիսաեզրափակիչ են դուրս եկել իսպանական թիմ, ֆրանսիական թիմ և «Այաքս»-ը: Այնպես որ՝ հեշտ հաղթանակի չենք սպասում»,- Մոուրինյուի խոսքը մեջբեորում է ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը