Չեմ կարծում, որ Իբրայի ու Ռոխոյի մոտ թեթև վնասվածք է. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձեոլ է Զլատան Իբրահիմովիչի և Մարկոս Ռոխոյի վնասվածքներին, որոնք ֆուտբոլիստները ստացել են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում, «Անդերլեխտ»-ի հետ պատասխան խաղում:
Ռոխոն դաշտը լքել էր պատգարակով, իսկ շվեդ հարձակվողը վնասել է ծունկը:
«Չեմ կարծում, որ նրանց մոտ թեթև վնասվածք է: Բայց մինչև խոսելը նախընտրում եմ սպասել բուժզննման արդյունքերին: Ես մարզիչ եմ, այլ ոչ թե բժիշկ: Բայց ընդհանուր առմամբ՝ նորությունները, իհարկե, վատն են»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը