102 տարի թուրքական դրոշ ենք այրում...
Հասարակություն
Ռոբերտ Անտոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն 102 տարի թուրքական դրոշները այրելով և պահանջատիրության քարոզով Հայաստանում և Սփյուռում պայքարում ենք մեր պատմական իրավունների վերականգնման համար:
Ցավոք այս մեկդարյա ժամանակահատվածում այդպես էլ չկարողացանք ստիպել աշխարհին ճանաչել տալու համար մեր արդարացի պահանջը և վերականգնելու մեր իրավուներըԱյդպես էլ չկարողացանք 20-րդ դարավերջին մեզ տված եզակի պատմական հնարավորությունը' գոնե մեր հայրենիքի մի փոքրիկ հատվածում ստեղծել ուժեղ պետություն, և աշխարին ապացուցելու մեր գոյատևելու, մեր միասնական հայրենիքը վերականգնելու ձգտումը:
Փոխարենը' անկախության այս 25 տարիներին մեր երկրի ղեկը ստանձնած անհայրենիք ղեկավարության և նրանց սատարող տականքի պատճառով կազմաքանդեցինք մեր երկիրը ներսից, որի արդյունքում 1991թ. անկախության պահին ունեցած 3.8 միլոն բնակչությունից, 1.5-2 միլիոնը սպիտակ գենոցիդի ենթարկվեց, լքեց Հայաստանը:
Այս ենք ու այսպես կարողացանք ցույց տալ աշխարհին մեր իրավունները...փոխարենը 102 տարի թուրքական դրոշ ենք այրում»...


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ