5 գոլ և 1 կարմիր քարտ. «Բարսելոնա»-ն ուժեղ էր «Ռեալ»-ից (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Առաջատար «Ռեալ»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: Սկզբունքային այս դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:2 հաշվով:
28-րդ րոպեին Կարլոս Կազեմիրոն խփեց հանդիպման առաջին գոլը, հինգ րոպե անց Լիոնել Մեսսին հեղինակեց պատասխան գոլը:
Երկրպագուները հանդիպման երրորդ գոլին ականատես եղան 73-րդ րոպեին, երբ Իվան Ռակիտիչի արդյունավետ հարվածը հաշվի մեջ առաջ մղեց «կապտանռնագույններին»:
Հանդիպման 77-րդ րոպեից դաշտի տերերը մնացին տասը հոգով. Սերխիո Ռամոսը հեռացվեց դաշտից:
Հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ Խամեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ խաղավարտին Մեսսին հաղթանակ բերեց կատալոնացիներին (90+3):
Այս հաղթանակից հետո Էնրիկեի թիմը 75 միավորով բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Զիդանի թիմը: Մադրիդցիները, սակայն, մեկ խաղ պակաս են անցկացրել:




























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում