Մեսսին` Կլասիկոյի ռեկորդակիր
Սպորտ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը կատալոնյան «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին դարձել է դուբլի հեղինակ:
Արդյունքում Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած Կլասիկոներում գոլերի քանակով Մեսսին դարձավ ռեկորդակիր և գերազանցեց լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Մեսսին իր գոլերի քանակը հասցրեց 16-ի, Դի Ստեֆանոյի ակտիվում կա 14 գոլ:
Նշենք, որ Կլասիկոներում (բոլոր մրցաշարերում) արգենտինացին դարձել է 22 գոլի հեղինակ և այս ցուցանիշով կրկին առաջատար է: Այս մասին գրում է Opta-ն:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Այս խաղում Մեսսիի խփած երկրորդ գոլը 500-րդն էր կատալոնայն թիմի կազմում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը