Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Որ Ղարաբաղն էլ լիներ՝ լավ կլիներ. քաղաքացու արձագանքը՝ Փաշինյանի փոքրացրած քարտեզին Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է. պատգամավոր Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» «Իրավունք». Միրզախանյանն ակտիվորեն զբաղված է Փաշինյանի իշխանության պահպանման գործով Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» 

Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում. Սերժ Սարգսյանի ուղերձը

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ:

1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող հայոց պատմությունը բաժանվեց երկու մասի' մինչև այդ ողբերգական տարեթիվը և դրանից հետո: Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ' դառնալով սփյուռքահայություն:

Հայության նյութական, մշակութային և քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ և ինքնատիպ քաղաքակրթության:

Մեր' ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով' հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում և գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է և ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:

Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, և այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ: Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ, հայ մշակույթի և գիտության վերազարթոնքն իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ:

Այս ընթացքում մենք աշխարհին պարգևեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Նաև մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ և իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի:

Ես այս ամենը թվարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական կենսական ու ստեղծագործ ներուժը և իմ անսասան հավատը մեր հնարավորությունների և վաղվա օրվա հանդեպ: Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում՝ 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին:

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էՈւղիղ․ «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտից (տեսանյութ)Իրանը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 90%-ի, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվիՈր Ղարաբաղն էլ լիներ՝ լավ կլիներ. քաղաքացու արձագանքը՝ Փաշինյանի փոքրացրած քարտեզին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետՈւկրաինան փորձում է ԵՄ-ին ներքաշել Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ. Սիբիգա«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ․ Ռուսաստանի ԱԳՆCBS News․ Իրանը ինքնաթիռներ է տեղակայել Պակիստանում և ԱֆղանստանումԻնչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան 34-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 2 քաղաքացու SpaceX-ը արբանյակներ է արձակել ուղեծիր՝ ԱՄՆ հետախուզական կարիքների համարԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի Ճապոնիան կմասնակցի Հորմուզում ռազմական առաքելության վերաբերյալ պաշտպանության նախարարների հանդիպմանըԵՄ-ն փորձում շահագործել ՀՀ-ում կայանալիք ընտրություններն իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար․ ՌԴ ԱԳՆ Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՄիայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է. պատգամավոր5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը հունիսին զորավարժություններ կանցկացնի Կենտրոնական Ասիայի երկրների հետԿդադարեցվի էլեկտրամատակարարում․ հասցեներԳլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՌուսաստանը և Պակիստանը կստորագրեն վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-ՊատրիարքինCNN. Թրամփը լրջորեն քննարկում է Իրանի դեմ պատերազմը վերսկսելու հնարավորությունը Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար ՀայրապետյանԿտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»«Իրավունք». Միրզախանյանն ակտիվորեն զբաղված է Փաշինյանի իշխանության պահպանման գործովՄայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ»«Իրավունք». Ինչն է Սյունիքում հունից հանել ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել «Հրապարակ»․ Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»Գուտերեշը մեկնաբանել է Կուբայի դեմ ԱՄՆ սպառնալիքներըԼեհաստանը մտադիր է խստացնել քաղաքացիության կանոններըԷրդողանը նշել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների աշխարհաքաղաքական կարևորությունըՎրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը խորացրել է հարաբերությունները Թբիլիսիի հետԲելառուսը 2026-2030 թվականների իր սպառազինության ծրագրում ուրվագծել է յոթ առաջնահերթությունԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել Ռուսաստանում գործող 16 անձանց և 7 կազմակերպություններիԻրանի հետ համակարգված կերպով Հորմուզի նեղուցով անցել է ևս մեկ տանկերՖիդանը կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Մերձավոր Արևելքի կարգավորման հարցը ԿատարումԲացահայտվել է Հանտավիրուսի՝ Եվրոպայում տարածման հավանականությունը Վրաստանի արտգործնախարարը բացատրել է Ուկրաինայի հարաբերությունները վերականգնելու ցանկությունըԶախարովան հեգնանքով է արձագանքել Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներինԶելենսկի. Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի հետ փոխանակման համար նախատեսված գերիների ցուցակներըԹրամփը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի հետ բանտարկյալների վերաբերյալ նոր համաձայնագրի մասին
Ամենադիտված