Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան 

Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանության 18 ականատես-վերապրած

Հասարակություն

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ հանրության ուշադրությունն աշխարհում ու Հայաստանում այս տարի կենտրոնացել է թուրքական հակաքարոզչությունը հաջողությամբ հաղթահարած «Խոստումը» պատմական դրամայի շուրջ:

Դժվար է ստույգ հաշվարկել, թե քանի ֆիլմ է նկարահանվել մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունից հետո, բայց փաստ է, որ անգամ 100 տարին չի խանգարում ոչ միայն Մեծ եղեռնը վերապրածների սերունդներին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործությունը:

Դժվար է պատկերացնել նաև, որ մեր կողքին, մեր հանրապետությունում, անգամ մեր քաղաքում ապրում են մեկ դարը բոլորած մարդիկ, որոնց կյանքի գուցե այս կամ այն իրադարձություն, դրվագ ոչ միայն սերտ առնչություն ունի հեռավոր 1915 թվականին հետ, այլև նույնությամբ արտացոլում է նրանց կյանքում տեղի ունեցած իրականությունը:

Պատմական ծննդավայրերից տարհանված, ընտանիքի անդամներին ու հարազատներին, տներն ու այգիները, ունեցվածքը կորցրած, դաժանության հետ մանուկ հասակում առերեսված, փոխված ճակատագրերով մարդիկ են ցեղասպանության ականատես-վերապրածները:

Նրանց կյանքը տարիքից ելնելով վաղուց արդեն ծանրացրել է տարատեսակ հիվանդություններով ու ծերությամբ պայմանավորված բարդություններով: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը ու իր անջնջելի հիշողությունը, որից որևէ պատառիկ, անշուշտ, այս կամ այն շեշտադրմամբ պատկերվել է տարբեր կինոժապավեններում, ու ն աև «Խոստումը» ֆիլմում:

2017 թվականի ապրիլի տվյալներով՝ մեր երկրում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 18 անձ, նրանցից 4-ը' արական սեռի: Աստիճանաբար ականատես-վերապրածների շարքերը նոսրանում են: 2014թ. նրանց թիվը հասնում էր 39-ի, նրանցից 25-ը կին էր, 14-ը տղամարդ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տրամադրված տվյալներով 2016թ. ապրիլին Հայաստանում բնակվում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը' տղամարդ:

Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50%-ի չափով և հարյուր հազար դրամ որպես ցեղասպանությունը վերապրած: Մեզանից շատերը փոքր տարիքից, անգամ մանկասայլակում, ընտանիքի անդամների ուղեկցությամբ հաճախ են այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Բարձունքը հաղթահարելիս պարտադիր պայման էր նաև ծաղիկները մարդկանց հոսքի միջով անվնաս դեպի անմար կրակը հասցնելը: Առ այսօր կիսամանկական տպավորություն Õ §, թե որքան շատ ծաղիկներ խոնարհվեն, այնքան ավելի շատ կարտահայտվի մեր համընդհանուր բողոքը կատարվածի հանդեպ' ընդգծելով ճանաչման ու հատուցման արդար պահանջը:

Արդեն հասուն տարիքում դեպի Ծիծեռնակաբերդ կարևոր այս քայլերթը յուրաքանչյուր հայ և օտարազգի կատարում է դրդապատճառից ելնելով, իր ուրույն ապրումներով: Ոմանց համար նախնիների պատմության մանրամասններն անհայտ են, ոմանց համար ակնհայտ փաստաթղթային ճշգրտությամբ․․․ Համաձայնեք, որ 102 տարի առաջ, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում հայերի զանգվածային տարհանման և կոտորածի փաստացիությունն աշխարհին ապացուցելու կարիք չկա: Տասնյակ վկայությունների, արժեքավոր փաստաթղթերի ու ապացույցների կողքին անջնջելի Õ § մարդու գենետիկ հիշողությունը, որ ոչ միայն ապրիլի 24-ին, այլև շատ ավելի հաճախ ստիպում է հիշել, որ ցեղասպանություն տեսած մարդկանց ժառանգն ես, և խոստանալ, որ պահանջատեր կլինես հատուցման համար ու չես նահանջի պայքարից: Չնահանջող պայքարի խոսուն դրսևորումը մարդկանց չդադարող հոսքն է դեպի բարձունք, որին ամեն տարի նախորդում է ավանդական ջահերով երթը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ահռելի քանակի խոնարհված ծաղիկներն արդեն մոտ մեկ տասնամյակ է հատուկ վերամշակում են անցնում: Հիշատակի միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ստացված թուղթն օգտագործում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, հրավիրատոմսեր պատրաստելու նպատակով: Այս կերպ ևս, կարծես, բոլորիս ապրումներն ու սպասումները երկրորդ կյանք են ստանում:

105-ամյա մուսալեռցի Սիլվարդ Ատաջյանը հուշահամալիր հասնել չի կարող, առողջությունը չի ներում: Ականատես-վերապրածը ապագայի հույսերն ու մարդկային ողջ ջերմությունն ամենից շատ փոխանցում է կրտսեր ծոռնիկին: Մեծ տատի հանդեպ առանձնահատուկ սերն ու հոգատարությունը չթաքցնող Մայքը կգնա Ծիծեռնակաբերդ ծնողների հետ, տատի փոխարեն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրությանը ներկայացրեց Երևանում և մարզերում բնակվող Մեծ եղեռնը վերապրած 32 մարդու պատմություն: Նախագիծը թարգմանվեց և հղումներով տեղ գտավ այլ լրատվամիջոցներում:

Հեղինակ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների 4-րդ սերունդը ներկայացնող Տաթևիկ Գրիգորյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ)
Ամենադիտված