Երկու եղբայրների դիակները հայտնաբերվել են
Վերջին լուրեր
Այսօր ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 դի: Այդ մասին ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: Ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)