Երիտասարդը կեղծ թղթադրամներով 1500 դոլարի խաղադրույք է կատարել
Հասարակություն
Հուլիսի 3-ին «1-02» է զանգահարել բուքմեյքերական ընկերություններից մեկի օպերատորը և հայտնել, որ նախորդ օրը մի երիտասարդ կեղծ թղթադրամներով 1500 դոլարի խաղադրույք է կատարել: Ընկերություն մեկնած ոստիկանության աշխատակիցներին է ներկայացվել 15 հատ 100 դոլարանոց թղթադրամ: Ժամեր անց ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ Գոռ Գ.-ին:
Գոռ Գ.-ն կալանավորվել է, հարուցվել է քրեական գործ:
ՀՀ Քրեական օրենսգրքով կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու համար նախատեսված է մինչև 12 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն