Հիվանդություն, որի մասին բժշկությանը մինչ օրս հայտնի չէ
Բլոգոսֆերա
Այս հիվանդությունը կոչվել է «վախ», իսկ հիվանդին ասել են՝ «վախեցաձ ա»։ Այն բուժելու համար նախ անհրաժեշտ էր՝ «վախը չափիլ տալ» (ախտորոշել, որոշել պատճառը), որից հետո՝ «վախը փռնիլ տալ» (բռնել տալ՝ բուժել)։ Հիվանդությունը արտահայտվել է հետևյալ կերպ․ մարդը (երեխան) ինչ-որ բանից խիստ վախ ապրելուց հետո՝ վատ էր քնում, կորցնում էր ախորժակը, քնած ժամանակ, ինչպես նաև ցերեկը՝ թեթև աղմուկից «վեր էր թռչում», անհանգիստ էր, իրեն թուլացած էր զգում և այլն։
«ՎԱԽԸ ՉԱՓԻԼԻ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ․ մասնագետը, պահելով «վախեցաձի» գլխի վերևում, կամ կրծքավանդակի մոտ ջրով լի աման, դանդաղորեն լցնում էր այդ ջրի մեջ արճճի ու մոմի հալած խառնուրդ, այդ ընթացքում շշնջալով «Հայր մեր»-ը։ Ամանի հատակին առաջացած պատկերներով նա կարողանում էր իրեն հայտնի գիտելիքներով որոշել վախի ճիշտ պատճառը։ Երբեմն նա նաև բուժում էր, կամ խորհուրդ տալիս ում դիմել՝ «վախը փռնիլի հըմար»։ Նման գիտելիքները համարվում էին գաղտնի և դարեր ի վեր փոխանցվում էին բացառապես ծնողից որդուն կամ դստերը՝ սերնդե-սերունդ։
(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումից


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը