Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ 

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. պատժեք մեղավորներին

Վերջին լուրեր

 

Հարգելի նախագահ,
Մտահոգված եմ հոկտեմբերի 2‑ին՝ ժամը 19:00‑ի սահմաններում, Տավուշի մարզում՝ Թումանյանից Բագրատաշեն տանող ճանապարահատվածի Հայաստան‑Վրաստան M6 միջպետական մայրուղու 86‑րդ կիլոմետրում, Այրում կայարանի մոտ, սողանքի հետևանքով ճանապարհամերձ սարի փլուզման փաստով, և այդ առիթով դիմում եմ ձեզ.

Սողանքի հիմնական պատճառը, նշված ճանապարահատվածի սպասարկող «Ճանշին» կազմակերպությունների, հանձինս ՀՀ տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի մեղքն է:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ՀՀ տրանսպորտի նախարարության նախարար Մանուկ Վարդանյանն ի վիճակի չէ  վերահսկել   ճանապարհաշինարարության ոլորտը, նա իր ոչ մասնագիտական կարողություններով քայքայել է «Ճանշին» կազմակերպությունների աշխատանքը:

Ինչ վերաբերվում է ներկայիս «Հայավտոճան»ՊՈԱԿ‑ի տնօրեն, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ  Տեր‑Պողոսյանի քավոր` Հենրիկ Քոչինյանին, ցավով եմ նշում, որ նա նույնպես մասնագետ չէ և ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսևորում, որևէ բան անելու: Զարմանալի է, որ ստրատեգիական անչափ կարևոր այս ոլորտը վստահվել է Քոչինյան Հենրիկին այն դեպքում, երբ նա ոչ միայն մասնագետ չէ, այլև տարիներ շարունակ փոշիացրել է մի ողջ մարզի ռեսուրսները:

Լավագույն ելքը երկրի համար՝ նրանք երկուսն էլ  պետք է անհապաղ  հրաժարականի դիմում ներկայացնեն:

Որպես երկար տարիների փորձ ունեցող ճանապարհաշինարար, մերկապարանոց հայտարարություններ չանելու համար, բերեմ մի կոնկրետ օրինակ: Հիշեցնեմ, որ 2010 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը ստուգել է ՀՀ տրանսպորտի նախարարության իրականացրած ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման 2007‑2008 թթ. իրականացված ծրագրերը: Նշված  ժամանակահատվածում իրականացվել է 5 միլիարդ 31 միլիոն դրամի  ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Արդյուքում պարզվել է, որ ընդհանուր` ավելի քան 354 միլիոն դրամի չափով խախտումներ են հայտնաբերվել` ծավալային հավելագրումների, անարդյունավետ ծախսերի և անորակ  աշխատանքներ կատարելու տեսքով: Արդյունքում` այդ ժամանակահատվածի «Հայավտոճան» ՊՈԱԿ‑ի տնօրեն` Կարեն Գևորգյանը, առանց քրեական պատասխանատվություն կրելու, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Իսկ ՀՀ վերահսկիչ պալատն ընդամենը գլուխ է գովում, որ յուրացված գումարներից ինչ-որ չնչին գումար հաջողվել է վերադարձնել պետբյուջե:

Կարեն Գևորգյանը (1998‑2010), քանդելով ճանշին համակարգը, իր գրպանած, շրջանառությունից ստացված եկամուտների մի մասը մուծում է պետբյուջե, իսկ  զգալի մասն օգտագործում իր կարիքների համար, իր թալանած գումարներով նույնիսկ սեփականաշնորհում է նախկին «ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման» նախարարության շենքը, մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում հսկայական տարածքով մի շինություն, ձևակերպելով իր աղջկա անունով (հասցե` Կորյունի 21):

Ահա ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների վատ սպասարկման և վերանորգման հիմանական պատճառներից մեկը:

Հարգելի նախագահ, ես՝ որպես մասնագետ, վստահեցնում եմ՝ Հայաստանում սողանքները շատ են և դրանք լուրջ մոտեցման կարիք ունեն, որպեսզի չկրկնվի այս ողբերգությունը, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վերանորոգման և նորմալ շահագործման համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետությունում գտնվող իրեն հարգող ճանապարհաշինարարներին.

միավորվել և պահանջել կառավարությունից ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության համակարգից հանել «ՀայավտոՃան» կազմակերպությունը և կցել կամ ՀՀ կառավարությանը, կամ ՀՀ նախագահին` որպես ստրատեգիական նշանակություն ունեցող առանձին միավոր:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրում եմ՝ վերը նշվածը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին և գործին պաշտոնական ընթացք տալ:

Վահան Առաքելյան
Երևանի թիվ մեկ «Ճանշին» վարչության պետ (1986‑2003թթ.)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ
Ամենադիտված