27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրել Վրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ «Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներին Զելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Ալլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ը Իրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-ի Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ 

Բաց նամակ՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Բլոգոսֆերա

Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում:

 

Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ...Նախ,պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից, որ «ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան» (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները): Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք,որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում և նրան և՛ մենք, և ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համըդհանուր է:

 

Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել և այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում,որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Ինչու՞ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել: Ամբիոնների ձևավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել:

 

Ի՞նչ կասեք,եթե իմանաք,որ մեր ԲՈՒՀ-ում կա կենսաբանության,քիմիայի և աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին,ապա տեղեկացնեմ,որ որպես նախարար պարտավոր էիք նաև այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք,որ դրանք գրեթե դատարկ են:Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձևավորման մասին է խոսքը: Պարոն Մկրտչյան,Դուք փորձու՞մ եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» և «սուբյեկտիվ» լինելով:

 

Հետաքրքիր է,Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին,իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի և անօրինական փոփոխման հարցով,իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»: Ասեմ,որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք,որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն,սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը և մտածելով,որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում և պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է...Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) և այն կամայական նվազեցնում է 12 ժամի' 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը...Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ:

 

Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք,որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավի առկա և հեռակա ուսուցման ծրագրերը,որն անօրինական է և խախտում է ԲՈՒՀ-ին տրամադրված լիցենզիան: Հետաքրքիր է,մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել,որ դրանք շուտափույթ ուղղվեն:Կոնկրետ՝ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչև համապատասխան հանձնաժողովի այցը ԲՈՒՀ, որը պետք է ուսումնասիրի ԲՈՒՀ-ում տեղ գտած և մեր կողմից բարձրաձայնված խնդիրները:Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ և պահանջում են կոնկրտետ պատասխաններ: Պատահական չէ,որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով:

 

Համոզված էինք,որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մնասյանի ապօրինությունների և անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն:Հիմա ՀՀ նախագահին և վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան և ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատու՞մ են:


Գագիկ Համբարյան


Հովհաննես Խորիկյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայում առաջինն է՝ գնողունակության համարժեքի ցուցանիշովՆեթանյահուն մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերըԱլլա Պուգաչովան պատմել է ոտքի վնասվածքի և խուճապային նոպաների մասին Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հուլիսի 20-26-ըԻրանը սպառնում է վրեժ լուծել Ուկրաինայից.Սամվել Կարապետյանի հայցն՝ ընդդեմ ԿԿՀ-իՓարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրաՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր․ ՆԳՆ Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջԿիևի կողմից հուլիսի 15-24-ը իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 86 խաղաղ բնակիչ․ ՌԴ ԱԳՆԳեղարքունիքում կնոջ հաղորդմամբ՝ ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրենՌումինիան երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցիՄերցը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Բեռլինի հարձակումից հետոԶախարովան քննադատել է Սթարմերի հրաժեշտի այցը ԿիևՂրղզստանը զգալիորեն ավելացրել է ռուսական սուրճի ներմուծումըԼուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառով
Ամենադիտված