«Հրապարակ». Ապարանում «Գնթունիքի» Կարենի մրցակիցը իր հաշվապահն է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի (հացաբուլկեղենի և այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադրին:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնառաջադրվել է նաև մեկ այլ թեկնածու՝ «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը:
Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկահովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը: Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը