Ինձ ոչ ոք չի կարող նկատողություն անել. Արայիկ Գրիգորյան
Քաղաքական
ԱԺ ՀՀԿ խմբկցության պատգամավոր, Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր ակտիիվությունը Արտաշատում՝ սպասվող ընտրություններին ընդառաջ: «Ես Արարատի մարզով եմ զբաղվում, այնտեղ էլ են սպասվում ընտրություններ, ես ի՞նչ գործ ունեմ Արտաշատում»,-պատասխանեց պատգամավորը:
Իսկ դիտարկմանը՝ ինչի՞ համար են իրեն հեռացրել ԱԺ հանձնաժողովից, արդյո՞ք իրեն նկատողություն են արել, պատգամավորը պատասխանեց. «Ինձ ոչ ոք նկատողություն չի կարող անել»:
Ճշտող հարցին՝ առհասարակ, ոչ ոք իրեն չի՞ կարող նկատողություն անել, պատգամավորը պատասխանեց. «Այո՛»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն